Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին մարտի 7-ին։ Գյումրի քաղաքից Մայիսյան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին Գյումրիում բնակվող երկու տղամարդ՝ 27 և 41 տարեկան։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Ամասիայի ոստիկանների տեղեկություններով՝ դրանք 70 հազար դրամով ձեռք էին բերել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդուց, որը «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով պետք է ընթանար Գյումրի-Բավրա ճանապարհով։ Տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ։ «Ինֆինիտիի» սրահում էլ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 24 գրամից ավելի քաշով։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Վալոդյա Գրիգորյանը կապ չի ունեցել եղբորս սպшնության հետ. Նարեկ Օհանյան

Դառը իրականություն.երրորդ երկրներով չի ստացվում գերիներին վերադարձնել. Միրզոյան

Հիասթափեցնեմ Ձեզ` խաղաղությունը չի կարող հետաձգվել. Արարատ Միրզոյան

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Ժողովուրդը կոտորվում է. Եղվարդում հուղարկավորեցին ողբերգական վթարից զոհված ամուսիններին և որդուն

Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում հարցուպատասխանի են մասնակցում

Եղվարդում հողին հանձնեցին ավտովթարից զոհված ամուսիններին ու նրանց 6–ամյա որդուն I ԼՈՒՐԵՐ I 16:30

Չենք մոլորեցրել. Խաչատրյանը` Ստեփանավանում ՔՊ-ն "2 դեմքով" ներկայանալու մասին

Դուք, երևի թե, վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին

Ոնց որ նավթավերամշակման գործարանը համեմատեք բիտումի գործարանի հետ. Կարապետյանը՝ Գաբրիելյանին

Ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր I ԼՈՒՐԵՐ I 14:00

Դուք եք բերել Հայաստանում ընտանիքի խոսույթը. թեժ խոսակցություն ԱԺ–ում