Սյունիքում ինքնապաշտպանական ջոկատներ էին ստեղծվել. պատերազմի ընթացքում բոլոր համայնքները, համայնքների աշխատակիցներն ակտիվ մասնակցել են պատերազմի ժամանակ կատարված թիկունքային աշխատանքներին, ինչպես նաեւ դա արել է ողջ ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: Սակայն դա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու գնային պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել: Որեւէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար: Դուք որեւէ համայնքապետի տեսե՞լ եք, որ ադրբեջանցու դեմ պայքարի»,-այս մասին հայտարարել է Խաչատրյանը:

Նա խոստովանեց, որ պատերազմից հետո եղել է այդպիսի իրավիճակ, որ համայնքներից մեկի ղեկավարը հանդիպել է ադրբեջանցի սպայի, այնուհետեւ ահազանգել է եւ ՊՆ կորպուսի հրամանատարը ժամանել է այդ վայր եւ ադրբեջանցիների հետ բանակցություններ են սկսվել. «Այդ հարցը շատ արագ լուծվեց, սահմանապահ զորքերն իրենց ողջ կազմով լծված են  այս աշխատանքին: Այսօր բացառում ենք որեւէ քաղաքացու շփումն ադրբեջանցու հետ: Այդ խնդիրը լուծված է:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը դիմեց համայնքապետերին՝ կոչ անելով ջոկատներ կազմել: