Դաշնակցության երիտասարդական միության երիտասարդները ակցիա են իրականացրել Ազգային ժողովի մուտքի մոտ, նրանք իրենց հետ բերել էին Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» ստեղծագործությունը, որտեղ նկարագրված է «Նեմեսիս» գործողությունը, որը ցանկացան փոխանցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Այսօր Սողոմոն Թեհլերյանի ակտի 100-ամյակն է: Վստահ եմ, որ «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը «Նեմեսիս» գործողության կարեւորության մասին տեղյակ չէ: Եթե նրանք լինեին այն ժամանակ, որպես «մարդասերներ» կդատապարտեին «Նեմեսիս» գործողությունը: Հայոց պատմության մեջ հայ դավաճանները իրենց պատիժը կրել են: Ամեն ժամանակահատվածում այդ ժամանակներին համապատասխան պատիժ է եղել: Իրենք թող գնեն դավաճաններին եւ սպասեն իրենց պատժին»:
Պարզվեց, որ ԱԺ տվյալ մուտքը փակ է, երիտասարդները փրոշեցին, որ գիրքը կուղարկեն փոստով:
Առավել մանրամասնր տեսանյութում











