Մենք ունենք երկրի առաջին դեմքերի նկատմամբ իրականացված մահափորձի փաստերով հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ ուղղված երկրի առաջին դեմքերին եւ պետության անվտանգության անվտանգության համակարգը ենթադրում է առաջին դեմքերի անձնական կյանքի երաշխիքներ եւ անվտանգության ապահովում: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքում շրջում է բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ:
«Վերանում ենք անձից, փողոցում քայլում է երկրի ղեկավարը երկրի ղեկավարը, ԱԺ նախագահը եւ զուգահեռաբար հնչում են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ: Հետեւաբար պետական անվտանգության ծառայությունը պետք է ապահովի այդ անձանց անվտանգությունը:
Ժողովրդի վարչապետը անընդհատ ժողովրդի մեջ է: Նախորդ շաբաթ Արագածոտնում շրջել է ժողովրդի մեջ: Խնդրում եմ քաղաքական նեղ շրջանակներին, որոշակի օդիոզ դեմքերի նեղ շրջանակներին եւ իրենց հայտարարությունները չվերագրել ժողովրդին»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ երբ տեսեք, որ ես թիկնապահների ու ոստիկանների թիկունքում եմ մնում, մեկ ժամ ավել չեմ մնա, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դուք Հայաստանում մինչեւ Նիկոլ Փաշինյանի կառավարումը երեւէ նման իրավիճակ տեսե՞լ եք, երբ կոնկրետ, առարկայական, անձնական պիտակավորումներով վիրավորական տոների մեջ սպառնալիքներ հղեն երկրի ղեկավարին, եւ դա կոնկրետ հետեւանքներ չունենա: Մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր նախկին կառավարման շրջանում, երբ նմանատիպ զարգացումներն ունենում էին անդառնալի հետեւանքներ տվյալ քաղաքացիների համար: Իսկ այսօր որեւէ նման դրվագ չի կրող քննարկվել»:











