«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր են հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճրանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:

Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թեւից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը:

Նշենք, որ Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար: