Փիղը հարձակվել է մյուս փղի վրա կազանյան կրկեսում ցերեկային ներկայացման ժամանակ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը:

Գործակալության զրուցակիցը մանրամասնել է, որ մարզիչները հեռու են քշել կենդանուն, ոչ մեկը չի տուժել:

Սոցցանցերում տարածված կադրերում երեւում է՝ ինչպես է մեկ փիղը վայր գցել մյուսին՝ վնասելով մանեժի եզրապատը: Առաջին շարքերի հանդիսատեները շտապել են հեռանալ իրենց տեղերից:

Դեպքը տեղի է ունեցել «Փղերի շոու եւ կրկեսի կախարդանք» ներկայացման ժամանակ: Կրկեսի կայքում նշված է, որ հաջորդ ելույթը, որը նախատեսված է 17:00-ին, չի կայանա «տեխնիկական պատճառներով»: