2020 թվականին Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագրավման վարչությունը հետաքննություն է սկսել 214 անձանց պատկանող գույքի նկատմամբ: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ՀՀ Կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլի 16-ին փոփոխություններ են ընդունվել «Ապօրինի ծագման գույքի բռնագրավման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում:
«Արդեն 2020 թվականի սեպտեմբերի 3-ին գործարկվել էր Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագրավման վարչությունը: Նշված ժամանակահատվածում՝ հիմնադրման պահից մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ը, վարչություն նյութեր էին ստացվել 201 քրեական գործի վերաբերյալ հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 430 սուբյեկտի նկատմամբ»,- հայտնել է Բադասյանը՝ հավելելով, որ 214-ի անցի գույքի դեմ հետաքննություն է սկսվել:
Այս գործընթացը, ըստ նախարարի, դեռ շարունակվում է:











