Բոլոր դեպքերում պետք է ստեղծվի հանձնաժողովը, ուսումնասիրվի մեր կրած պարտության պատճառները, հանձնաժողովը պետք է ստեղծվի ոչ թե ինչ-որ մարդկանց պատժելու, այլ իսկությունն ի հայտ բերելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ արդյունքները կօգնեն բանակի հետագա զարգացմանը:
Հակոբյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկին, թե նախկին իշխանությունները պետք է գնեին ՍՈւ-եր, իսկ արդեն իր իշխանությունը կգներ հրթիռները. «Ինձ թվում է, որ դա մի երեխայական արտահայտություն է: Դա նշանակում է, որ տան մի անդամը պետք է երեխայի համար հեծանիվի կարկասը գներ, մեկը՝ ակներ: Կամ մեքենան գնել ես, կանգնեցրել, ու թողել, որ ինչ-որ մեկը ապագայի համար բենզինը կռնի: Անհեթեթություն է»,-ասաց նա:











