Դա հնարավոր եմ համարում: Այս մասին մարտի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Էմմա Պալյանը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմում պարտված Փաշինյանն ինչպե՞ս է բանակցելու Ալիեւի հետ Արցախի հարցի շուրջ:

«Ես ինձ նորմալ եմ զգում, քանի որ ինձ եւ թիմի անդամներին դավաճան չեմ համարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իշխանություններն անում են հնարավոր եւ անհնարին ամեն ինչ՝ հետպատերազմյան խնդիրները լուծելու համար:

«Իսկ ո՞վ ասաց, որ ոչինչ չի արվում: Ինչ վերաբերում է ռազմագերիներին, դա գործընթաց է, եւ դրա համար ժամանակ է պետք»,- հավելեց պատգամավորը: