Ազգային ժողովի նիստում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամ է: Կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդարանում են:

Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ չորեքշաբթի օրվա նիստերից վերջինը նվիրվում է կառավարության հետ հարցուպատասխանին:

Հաշվի առնելով, որ արտահերթ ընտրությունների օրը հայտարարելուց հետո սա առաջին հարցուպատասխանն է կառավարության հետ, հարցերի մի մասը նվիրված կլինի հենց դրան:

Նշենք, որ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 25 հարց: