ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դիվանագետի խոսքով՝ բանտարկյալների եւ գերիների վերադարձի թեման Ռուսաստանի ղեկավարության եւ խաղաղապահ զորախմբի առաջնահերթ ուղղություններից մեկն է: Միաժամանակ, դեսպանն ընդգծեց, որ նման հարցերը հեշտ չեն լուծվում, սակայն չնայած բոլոր դժվարություններին աշխատանքները շարունակվում են:
«Եվ այս ուղղությամբ, այնուամենայնիվ, որոշակի հաջողություններ են ձեռք բերվում: Վստահ եմ՝ հետագայում եւս ամեն ինչ կանենք որքան հնարավոր է շուտ այդ հարցը լուծելու համար: Իհարկե, ավելի տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց» մոտեցումը: Կարծում եմ՝ այդ թեմայով շփումներ կլինեն»,-ասաց Կոպիրկինը:











