Ադրբեջանը հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ է անցկացնում Նախիջեւանում: Ըստ ՊՆ մամուլի ծառայության՝ Առանձնացված միավորված զինված ուժերի հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքներին ուսումնասիրվում է ղարաբաղյան պատերազմին մասնակցած հաշվարկների փորձը, պրակտիկ հրաձգություններ են կատարվում:
Վերապատրաստման դասընթացի առաջին փուլում Նախոջeuանի կայազորի սիմուլյացիոն կենտրոնում հատուկ ծրագրակազմով եւ սիմուլյատորներով համակարգիչների վրա պրակտիկ հրաձգություններ են կատարվել:
Հավաքների՝ անձնակազմի տակտիկական, տեխնիկական եւ հատուկ պատրաստվածության կատարելագործմանը նվիրված երկրորդ փուլում ստուգվել են հաշվարկների դաշտային հմտությունները:











