Համացանցում քննարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքը: Նշենք, որ երեկ տեղի ունեցած հարսանիքին նորապսակները եկեղեցի են ժամանել ուղղաթիռով, հարսանիքին էլ ավարտվել է մոտ 30 րոպե տեւողությամբ շքեղ հրավառությամբ, ինչն առաջացրել է ֆեյսբուքյան օգտատերերի վրդովմունքը:

«Այդ խիստ անտեղին, խիստ անհարիր հրավառությունից հետո տեսնես քանի՞-քանի հազար մարդ մտածեց, որ այնուհանդերձ ճիշտը Ծառուկյանին ունեզրկելն է։

Նույնիսկ ե՛ս մտածեցի, որ սալյուտի հրանոթները պիտի պետականացվեն և վերջ։

Ահավոր տհաճ է, ահավո՛ր....»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը::

«Խրախճանք ժանտախտի պահին, ավելի ճիշտ՝ պետության փլատակների վրա»,- գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

«Ուզում եք ամուսնանալ ամուսնացեք...

Բայց արդյո՞ք ճոխությունը ձեզ կպարգևի երջանկություն, արդյո՞ք ճոխությունն է ձեզ պարգևելու հպարտանալու զավակներ, արդյո՞ք ճոխությունն է ձեր ընտանիքը սարքելու հայոց պետության փոքրիկ բջիջ, արդյո՞ք ճոխությունն է ձեր ընտանիքից ելած երեխաներին դարձնելու հասարակությանը պիտանի մարդ, արդյո՞ք հիմա ճոխության ժամանակ է առհասարակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։