Նոր ատոմակայանի կառուցումը ռեալ է եւ դա դիտարկվում է ընդհանուր Ռուսաստանի կողմից կատարվող պոտենցիալ ներդրումների համատեքստում եւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացման համատեքստում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով:
Դիտարկմանը, թե ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարարել էր, թե այս իշխանությունը մի գյուղի ակումբ չի կարող կառուցել, ի՞նչ ատոկամայան կառուցելու մասին է խոսքը, Սանդիկովն արձագանքեց, որ ինքը բամբասանքների մակարդակի խոսակցությունների մեջ չի մտնում. «Թե դրան ինչպես է վերաբերվում Էդմոն Մարուքյանը, թե իմ այլ գործընկերները, կարող եք հարցնել իրենցից: Իմ դիրքորոշումը, որպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների խորացման ջատագով, իմ դիրքորոշումը հայտնել եմ, այլ մարդկանց դիրքորոշումները քննարկել չեմ պատրաստվում»:











