Ադրբեջանի բանակում սկսվել են հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումների մարտական ​​զորավարժանքներները՝ մարտական կրակոցներով:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժությունների ընթացքում ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրինակելի մարտական կրակոցներ կանցկացվեն:

Զորավարժություններին հիմնական ջանքերն ուղղված կլինեն ցերեկը եւ գիշերը ստորաբաժանումների հրամանատարության հմտությունների կատարելագործմանը մարտականներին հնարավորինս մոտեցված պայմաններում, ինչպես նաեւ մարտական ​​գործողությունների կազմակերպմանը՝ այլ տեսակի զորքերի հետ փոխազդեցությամբ: