Ես շատ կարեւոր եմ համարում, որ կոմունիկացիաների բացման թեման պահենք մեր ուշադրության կենտրոնում: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ ես ունեմ, ցավոք սրտի, կասկածներ, որ հենց Ադրբեջանը ամեն ինչ անում է այս գործընթացը տորպեդահարելու եւ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար: Ուզում եմ արձանագրենք, որ մենք հետեւողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարության իրԱկանացմանը, որովհետեւ մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել ՌԴ-ի հետ, Իրանի հետ: Սա կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային, տրանզիտային  ուղի դառնալ Պարսից ծոցից մինչեւ Խաղաղ օվկիանոս:

Մեծ հավանականությամբ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի տնտեսական հզորացման գործում շատ մեծ դեր է ունեցել նավթը, գազը. «Բայց Հայաստանը տիրպետում է պայմանական ասած, 21-րդ դարի 2 նավթի հսկայական պաշարների, մեկը պղինձն է, մյուսը՜ ջուրը: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք: Դա ուղիղ կապ ունի կոմունիկացիաների բացման հետ, քանի որ ներդրումների համար էական է երկաթուղային կապի առկայությունը:

Այո, մենք տիրապետում ենք պղնձի եւ ջրի հսկայական պաշարների: Տարեկան 7 մլրդ խմ ջուր է ձեւավորվում ՀՀ-ում, եւ դրա չնչին մասն է, որ կարողանում ենք կուտակել»,-ասաց նա: