ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հազվագյուտ TBM Avenger ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել ափին հանգստացողներից մի քանի մետր հեռավորության վրա:
Կադրերում երեւում է, թե ինչպես է օդանավը թռնում զբոսաշրջիկների գլխավերեւում եւ վայրէջք կատարում մոտակայքում: Ըստ CNN-ի՝ ինքնաթիռում միայն օդաչուն էր, իսկ ինքնաթիռը պատկանում է Valiant Air Command, Inc.-ին:
«Լավ նորություն. օդաչուի հետ ամեն ինչ կարգին է: Ոչ այդքան լավ նորություն. Avenger-ի վերականգնումը կարող է մի քանի տարի տեւել»,- հայտնել են թանգարանում:











