ԱՄՆ Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքի ոստիկանությունը հրապարակել է Օհայոյում հրաձգության տեսանյութը. հրաձգության զոհ էր դարձել սեւամորթ աղջիկ, հաղորդում է  ABC-ը:

Կադրերում երեւում է, որ դեռահաս աղջիկը, ում անունը Մաքայա Բրայանթ է, ձեռքին դանակ ունի, որով հարվածում է մյուս աղջկան, որից հետո իրավապահը մի քանի անգամ պահանջում է պառկել գետնին, սակայն վերջինս չի ենթարկվում եւ հարձակվում է երկրորդ աղջկա վրա, որից հետո ոստիկանը 4 կրակոց է արձակում:

Միջադեպից հետո  իրավապահները սկսել են բուժօգնություն ցուցաբերել հարձակում գործած աղջկան: Ոստիկանը, ով կրակել էր նրա ուղղությամբ, ժամանակավոր հեռացվել է աշխատանքից:

«Մենք այդ տեսանյութից տեղեկանում ենք, որ ոստիկանը գործողություն է ձեռնարկել, որպեսզի պաշտպանի երիտասար աղջկան»,-ասել է քաղաքապետ Էնդրյու Գինթերը: