Երեւանում ապրիլի 18-ին տեղի ունեցած ավտովթարի մասին Shamshyan.com-ը  ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Բադալ Մուրադյան փողոցում անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել էր։

Հրապարակումից կարճ ժամանակ անց աղբյուրին տրամադրվել է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է մեկ այլ ավտոմեքենա բախվում «06»-ին, ինչի հետևանքով էլ վերջինս գլխիվայր շրջվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Նոր-Նորք վարչական շրջանում՝ Բադալ Մուրադյան փողոցում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր: