Նախնական նպատակն այն էր, որ հասնենք վարչապետի հրաժարականին, որը եղավ եւ որով պայմանավորված է արտահերթ ընտրություն լինելու հանգամանքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այնպես չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն ինքնանպատակ է. բոլորին հայտնի է, որ հրաժարականի միտքը եղել է այն, որ լինեն արտահերթ ընտրություններ հունիսի 20-ին: Այսինքն տոտալ ճգնաժամի հանգուցալուծման օրինական ձեւը արտահերթ ընտրություններն են: Իսկ եթե ընթացքում ուզում են ինչ-որ բան փոխել, դրանով կասկածի տակ են դրվում արտահերթ ընտրությունները»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ սա նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո 2 անգամ էլ ԲՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, Մելքումյանը պատասխանեց.
«Ես ասացի այն, ինչ ասացի, այսինքն՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, որը լինելու է հունիսի 20-ին, թե ոնց, ինչ, ընթացակարգերն արդեն թելադրում են»:











