Այն պահին, երբ ես ինձ համար կորոշեմ՝ ուզում եմ մնալ քաղաքականության մեջ, թե ոչմ, այդ ժամանակ կընտրեմ ուժերից մեկին, որի հետ կմասնակցեմ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հարցին, թե արդյոք արդեն կան առաջարկներ քաղաքական ուժերի կողմից, նա պատասխանեց. «Բոլոր ուժերից առաջարկ կա»:

Ճշտող հարցին՝ առաջարկ կա նաեւ խորհրդարանական ուժերի կողմի՞ց, այդ թվում ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», նա միայն ասաց. «Ես պատասխանեցի ձեր հարցին»: