Մեկ օրում երկրորդ անգամ ԱԺ արտահերթ նիստ է անցկացվում «Իմ քայլի» նախաձեռնությամբ:
Օրակարգում ներառված է Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծերի փաթեթը եւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Իշխող դաշինքի պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ կքննարկեն տվյալ օրենսդրական նախաձեռնությունները:











