Ես վարակվել եմ կորոնավիրուսով եւ միայն վերջերս եմ վերականգնվել: Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա պատրաստակամություն հայտնեց պատվաստվել ցանկացած դեղամիջոցով: Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղ բնակչության պատվաստումների բավարար մակարդակ կլինի, մարդիկ ավելի շուտ կվերադառնան բնականոն կյանքի: «Դա վերաբերում է նաեւ տնտեսությանը, այդ թվում՝ տուրիզմի ոլորտին»,- հավելեց Քերոբյանը: