Նիկոլ Փաշինյանը երբեք չի պախկվել, Նիկոլ Փաշինյանը միշտ ժողովրդի մեջ է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ինչու նա չկանգնեց, սյունեցիների հետ չխոսեց՝ դրա փոխարեն նախընտրելով թաքնվել:

Հարցին, թե որտեղ է Փաշինյանը թաքնվել նոյեմբերի 9-ից հետո, Միքայելյանն ասաց, որ պրովոկացիոն հարցերի չի պատասխանի:

Դիտարկմանը, որ իր հայտարարությանը, թե ԵԿՄ-ն սյունեցու կողքին է, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն արձագանքել էր, թե մեկը լինի Սասուն Միքայելյանի կողքին կանգնի, ԵԿՄ նախագահն ասաց. «ԵԿՄ-ից 4 հազար մարդ է մասնակցել պատերազմին, եւ ԵԿՄ-ն 12 հազար անդամ ունի: Թող ինքը մտածի, թե ով ում կողքը կանգնի»: