Ես պատերազմից հետո իմ քայլերը նենց եմ արել, որ վնաս չտամ ոչ ներքաղաքական վիճակին, ոչ արտաքին, ոչ էլ բանակին, գործել եմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Դիտարկմանը, որ հնչում են հայտարարություններ, որն մենք բանակ չենք ունեցել, Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, նախորդ իշխանությունները կարող էին իրենց գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին: Նախորդ իշխանությունները միշտ ասել են, որ հարցը բանակցային փուլով չի լուծվելու: Կամ պետք է ոչ բանակցային փուլով լուծեին, դնեին ժողովրդի դատին, կամ պատրաստվեին պատերազմի»,-ասել է նա: