Միսիսիպիում ծովախեցգետինների ռեստորանում երկու ընտանիքի ծեծկռտուքը տեսանկարահանվել է: Սկզբում այցելուները սկսել են վիրավորել միմյանց, իսկ հետո վեճը վերաճել է ձեռնամարտի` աթոռների եւ ռեստորանային պարագաների օգտագործմամբ, հայտնում է CBS’ News 12-ը:

Սեփականատերը ոստիկանություն է կանչել, բայց կռվարարները փախել են դեպքի վայրից մինչ ոստիկանության ժամանումը՝ իրենց ետեւում թողնելով ավերված ռեստորանը:

Մյուս հաճախորդներն ու աշխատակիցները չեն տուժել, ռեստորանը զեղչեր է առաջարկել այն մարդկանց, ովքեր ականատես են եղել դրան: Ծեծկռտուքի պատճառն անհայտ է: