Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Այս մասին հայտնել են Հայաստանի ԱԻՆ-ից:

Նշենք, որ այս պահին թունելը ծխով լցված է, ծուխը տարածվել է ամբողջ թաղամասով մեկ: Դեպքի վայր է ժամանել 4 մարտական հաշվարկ, որոնք ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում, կրակ չկա:

Այս պահին պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: