Փաշինյանը շարունակում է օգտվել վարչապետի արտոնություններից, ինչը հակաօրինական է: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:
«Ըստ օրենքի՝ միայն վարչապետն իրավունք ունի օգտվել համապատասխան սոցիալական եւ այլ երաշխիքներից: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի օգտվել ինքնաթիռներից, առանձնատներից եւ վարչապետի այլ առավելություններից: Դա հակաօրինական է»,-ասաց նա:











