Հիմա ի՞նչ անեմ, Աբու Լալա Մահարիի պես անե՞մ. ինքն էլ էր նեղացած աշխարհից, ամեն ինչից, գնամ անապատ եւ այլն: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նեղացած չէ ժողովրդից:

«Ընդհանրապես սեփական ժողովրդից նեղանալը երեւի ամենաանշնորհակալ գործն է: Հակառակը, պետք է փորձես հասկանալ, թե ինչու այդպես եղավ: Ամեն ինչում, եթե ինչ-որ պրոբլեմի հետ առնչվել ես,ինքդ քեզ հարց տուր՝ ես ի՞նչ սխալ եմ թույլ տվել, միգուցե այդ ամենի մեջ քո մեղքի չափաբաժինը կա: Ոչ, նեղացած չեմ, եթե նեղացած լինեի, հիմա հետ եմ գալիս իշխանության, որ վրեժս լուծե՞մ ժողովրդից: Հակառակը, գալու ենք եւ ժողովրդի խնդիրները լուծենք, եւ կենսամակարդակը բարձրացնենք, եւ անել ամեն ինչ, որ ներ սերունդը եւս կյանքի որակի բարելավումն իր վրա զգա:  Հայաստանի հնարավորություններն այդ տեսանկյունից մեծ են: Մենք մի յուրահատկություն ունենք: Հայաստանին վնաս տալն այնքան էլ հեշտ չի, եթե մենք ինքներս ամեն ինչ չփչացնենք: Այն ինչ կատարվեց արհեստածին կերպով,ս եփական ձեռքով սեփական ժողովրդին վնաս հասցնելու երեւույթ էր»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ իրեն զարմացրել է այն, որ հայերը կենցաղում լինելով «շուստրի» ժողովուրդ, խաբվել է. «Այդ ո՞նց եղավ, ինձ համար դա հանելուկ է: Բայց երբ ուսումնասիրում ես այլ ժողովուրդների պատմությունը, գրեթե բոլոր ժողովուրդների մոտ նման մի պահ եղել է: Մենք սրանից պետք է դասեր քաղենք»,-ասաց նախկին նախագահը: