Ընտրությունները շատ կոնկրետ տոխնոլոգիա է եւ այստեղ կարծում եմ՝ առանձնապես շատ բան հորինելու չկա: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, ընտրություններ նշանակում է հսկայածավալ քարոզչական աշխատանք, իրավական հատվածում հանձնաժողովների ձեւավորում, մասնակցություն այդ հանձնաժողովներում:
«Վստահված անձանձ մեծ բանակ պետք է ունենալ, որոնք պինդ են, որոնք ընտրական տեղամասերում կարողանալու են պայքարել այդ ձայների համար: Եվ պետք է ունենանք մի մեծ բանակ, որը կերաշխավորի, որ այդ ձայները չեն փորձելու մեզնից գողանալ: Ըստ էության, ապագա շտաբը գրեթե արդեն ձեւավորված է, աշխատանքները գնում են: Անպայման ներգրավվածության մոդելները, հնարավորություններ բոլորդ ունենալու եք, առաջարկվելու են տարբեր ուղղություններ, եւ ըստ ցանկության, պատրաստակամության աստիճանի, ամեն մեկդ ձեր տեղը գտնելու եք անկասկած:
Մոտ երկու շաբաթ մենք մշակում էինք այս ամենը: Կարծում եմ՝ մոտակա 7-10 օրվա ընթացքում ձեզ հետ աշխատանք կկատարվի՝ ներգրավվածություն ապահովելու համար: Ընտրությունները թեթեւ չեն լինելու, հսկայածավալ քարոզչական աշխատանքի անհրաժեշտություն լինելու է: Հասկանում եմ, որ փողոցային պայքարի մեջ ենք մասնագիտացել, կարծում եմ՝ այդպիսի պայքարի կարիք հավանաբար լինելու է: Հուսով եմ, որ հրաժարականից հետո մեր իրավապահ համակարգը ավելի զուսպ իրեն կպահի՝ հասկանալով, որ այս մարդը վերընտրվելու շանսեր չունի»,-հայտարարեց Քոչարյանը:











