Երբ վարչապետը հրաժարական է տալիս, դա ճգնաժամ է, եւ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդ ճգնաժամը որպես տեխնիկական մանրուք է դիտվում: Այս մասին ապրիլի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Նա պարզաբանեց, որ արդեն երեք տարի է` մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն իրավագիտության հետ, լուրջ դեմքերով մեկնաբանում են իրավական գործընթացները:
«Երբ վարչապետը հրաժարական է տալիս, նշանակում է, որ նա անձամբ կամք է ցուցաբերում թողնել պաշտոնը: Ի տարբերություն նրա, կառավարության մնացած անդամները հրաժարական չեն ներկայացրել»,- հավելեց Վարդևանյանը:
Փաստաբանը նշեց, որ բոլորը սա մեկնաբանում են այնպես, կարծես վարչապետի հրաժարականը հրաժարական չէ: Եթե նա (Նիկոլ Փաշինյանը - խմբ.) իրականացնում է Հայաստանի վարչապետի գործառույթները, ընդ որում` ամբողջությամբ, ապա ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Այս հարցերը, անշուշտ, սահմանադրական արդարադատության առարկա կդառնան»,- եզրափակեց նա:











