Mr. GYROS հունական արագ սննդի ցանցը այս տարի ծննդյան տոնը նշեց յուրահատուկ կերպով. Ընկերության կազմավորման 12-ամյակի կապակցությամբ 300 ծառ տնկվեց Նոր Նորքի «Վերածնունդ» այգում:
«Mr. GYROS»-ի առաջին մասնաճյուղը բացվել է 2009 թ.-ին Թումանյան 40 հասցեում, իսկ շատ շուտով իր հյուրընկալ դռները կբացի մեր թվով 15-րդ մասնաճյուղը: Հավատարիմ մնալով հիմնադիրների սկզբունքներին և մեր բոլոր աշխատակիցների միահամուռ ուժերով՝ այս 12 տարիների ընթացքում «Mr. GYROS»-ը կարողացել է դառնալ ոչ միայն համեղ և արագ սնվելու, այլև ընկերների և ընտանիքի հետ հաճելի ժամանցի յուրահատուկ վայր:
Այսօր «Mr. GYROS»-ի կազմավորման 12-ամյակը նշեցինք ծառատունկով: Այս միջոցառումն իր մեջ յուրահատուկ խորհուրդ է պարունակում. այն սերունդների համար է: Այգին ևս իր մեջ յուրահատուկ խորհուրդ ունի. կոչվում է «Վերածնունդ»: Հուսով ենք, որ և՛ մեր, և՛ մեր համաքաղաքացիների ջանքերի միջոցով այս այգին էլ ավելի կբարեկարգվի, կկանաչապատվի և կդառնա մեր համաքաղաքացիների համար ընտանիքներով, ընկերներով այցելելու, զբոսնելու համար հաճելի միջավայր»,- իր խոսքում նշեց ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Սապոնջյանը:




















