Մայիսի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները շրջիկ ծառայության ընթացքում Ավետիս Ահարոնյան եւ Դրոյի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 49-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեքենայի կողային հայելի եւ պտուտակահան: Պարզվեց, որ հայելին գողացել էր Դրոյի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից։
Հետագա միջոցառումներով պարզ դարձավ, որ մայիսի 3-ից 4-ը նա Ռուբինյանց եւ Դրոյի փողոցներում կայանված երկու «Մերսեդեսներից» նույնպես հայելիներ էր գողացել։Նմանատիպ գողություններ էր արել նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











