Հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով մայիսի 4-ից 7-ը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գեղարքունիքի մարզում կազմակերպել եւ իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին ՃՈ Գեղարքունիքի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայողները։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել եւ տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ։ Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել է սառը զենք եւ այլն։ Հայտնաբերվել է նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների 88 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։











