Բելառուսի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում են բելառուսական Բարանովիչիում «Յակ-130» ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքները:

Կադրերում երեւում է, թե ինչպես են հրշեջները մարում բնակելի շենքերի մոտ ընկած, «Լիդա» գրոհային ավիաբազային պատկանող օդանավի բեկորներից մեկը:

Ըստ Բելառուսի պաշտպանության նախարարության, միջադեպի հետեւանքով երկու օդաչուներն էլ զոհվել են, այլ զոհեր չկան: