Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 2-ին շարունակվում են ՀՀ 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները խորհրդարանի տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովներում: Այսօր եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ կներկայացվեն հետեւյալ ոլորտներում՝

- արդյունաբերություն,

- էներգետիկա եւ բնական պաշարներ,

- տրանսպորտ եւ կապ,

- տեղեկատվական տեխնոլոգիաներ,

- հանրային ծառայությունների կարգավորում

- տնտեսական մրցակցության պաշտպանություն

- անշարժ գույքի կադաստրի ոլորտ

- քաղաքաշինություն

- ջրային տնտեսություն եւ սակյագնային քաղաքականություն:

Նիսկին հրավիրվել է նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը: