Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման սահմանափակումը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում՝ անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին, ուստի քաղաքացիներին հորդորում եմ նման փորձ չանել: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ շատ ֆերներներ ահազանգում են, որ թուրքական լոլիկ է ներկրվում, որի պատճռով գինը նվազում է, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց. «Եթե նկատի ունեք, որ թուրքական միրգ, բանջարեղեն է ներմուծվում, սակայն դա քողարկվում է իրանական կամ այլ երկրի ծագմամբ, ապա այդ մասով ասեմ, որ եթե մաքսային մարմինը հանդիպում է լոլիկի կամ մեկ այլ բանջարեղենի եւ դրանում բացակայում է որեւէ տվյալ, որ դա թուրքական ծագման է, ապա ուղղակի լոլիկից հնարավոր չէ տարբերակել՝ դա թուրքական է, թե իրանական: Երբ հնարավոր է լինում նույնականացնել, այդ դեպքերն արգելվում են»: