2018-ին մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է եղել, գրել-կարդալ չգիտի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Գույքահարկի ոլորտում առանցքային փոփոխությունների արդյունքում ՀՀ բոլոր երեխաները, առանց բացառության, 2025 թվականից իրենց կրթությունը սկսելու են մասուրից:

Այս պահի դրությամբ մեզ 300 մանկապարտեզ է անհրաժեշտ, բայց եթե պետք լինի 400-ն էլ կկառուցենք: Մենք հիմա էլ կառոցւում ենք, բայց կան համայնքներ, որոնք ասում են, որ ի վիճակի չեն պահել այդ նախակրթարանները: Դրա համար տվեցինք գոյւքահարկի գործիքը եւ ասացինք, որ դա կծախսեք առաջին հերթին նախակրթարանների վրա:

Նախակրթարաններ կառուցելու գործընթացում չպետք է լինի «փող չկա» արտահայտությունը: Եթե պետք լինի, մենք ինչքան պետք է արտաքին պարտք կվերցնենք, եւ Հայաստանում համատարած մանկապարտեզաշինություն եւ դպրոցաշինություն կիրականացնենք համապատասխան բովանդակությամբ»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: