Ուլյանովսկի մարզում գնչուական հարսանիքն ավարտվել է երկու թափառախմբերի միջեւ զանգվածային ծեծկռտուքով, հայտնել է Lenta-ն:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ կռվում ճանապարհի երկայնքով: Ինչ-որ մեկի մեքենան մեծ արագությամբ մխրճվում է ամբոխի մեջ եւ մի քանի հոգու գետնին տապալում: Այնուհետեւ մեքենան շրջադարձ է կատարում եւ մի քանի անգամ անցնում ճանապարհով՝ փորձելով վրաերթի ենթարկել մարդկանց: Այլ քանի այլ վարորդներ եւս միանում են եւ փորձում կրկնել նույնը:
73online.ru-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Դիմիտրովգրադումի «Նոյ» սրճարանում, որտեղ գնչուները հարսանիք էին նշում: Ծեծկռտուքը տեղափոխվել է Մելեկեսսկի շրջանի Լեբյաժյե ավան։
«Մենք՝ Լեբյաժեի բնակիչներս, խնդրում ենք վտարել նման հարեւաններին: Ալեքսեյ, միջոցներներ ձեռնարկելու ժամանակն է, քանի դեռ փորձանք չի պատահել», - տեղի բնակիչները դիմում են Ուլյանովսկի ժամանակավոր մարզպետին: Դիմումի տեքստը հրապարակվել է «ВКонтакте»-ի «Տիպիկ Դիմիտրովգրադ» խմբում («Типичный Димитровград»):
Մարզային ՆԳՆ-ից հայտնել են, որ ծեծկռտուքից հետո բժշկական օգնություն ստանալու համար երկու դիմում է ստացվել: Ոստիկանությունը պարզում է միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը:
Մելեկես վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Սանդրյուկովի խոսքով՝ Լեբյաժե ավանում գնչուների կռիվը առաջինն է վերջին երեք տարիների ընթացքում: Նա նաեւ նշել է, որ դեպքից հետո գյուղացիներից ոչ մի բողոք չի ստացել:











