Բոլիվիայում պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել խորհրդարանի նիստի ժամանակ:
Պատճառը պատգամավոր Ժանին Անյեսի ձերբակալության օրինականության հարցի քննարկումն էր:
Խորհրդարանը քննարկում էր՝ ինչպես է Անյեսը եկել իշխանության, եւ լսել է ներքին գործերի նախարար Էդուարդ դել Կաստիլյոյի զեկույցը:
Որոշ զեկուցողներ ասել են, որ Անյեսի վարչակազմը եղել է օրինական անցումային կառավարություն ընտրություններից հետո:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ ծեծկռտուքը կազմակերպել են ընդդիմադիր Հենրի Ռոմերոն եւ MAS սոցիալիստական կուսակցության անդամ ԱՆտոնիո Կոլկեն: Նրանց փոխադարձ հարվածները վերածվել են գետնին տապալմամբ, պատգամավորները նրանց բա-անել են:
Ավելի ուշ ծեծկռտուք է սկսվել երկու այլ ներկայացուցիչների միջեւ՝ Տատյանա Անյես դե Կրիմոսի եւ Մարիա Ալանոկայի միջեւ:











