Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյաննն այսօր՝ հունիսի 15–ին, Սյունիքի Ագարակ համայնքում քայլերթ իրականացրեց։ Երթի ամբողջ ընթացքում Փաշինյանին ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։
Քայլերթի ամբողջ ընթացքում Փաշինյանին ուղեկցում էին երեխաները եւ վանկարկվում՝ «ապագա կա, կա ապագա»։
Փաշինյանը ողջունելով ագարակցիներին՝ ներողություն խնդրեց իրենց սխալների ու բացթողումների համար.
«Այդ թվում՝ որոշ տեղացի քաղաքապետ թափթփուկ քաղաքապետերին հանդուրժելու համար։ Ընտրություններից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետեւից, բռնելու ենք նրանց վզակոթից եւ դուրս ենք շպրտելու ժողովրդին պատկանող շենքերից։ Ես անձամբ եմ զբաղվելու նրանցով։ Ես խոստանում եմ, որ այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»։











