Բժիշկները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա են իրականացնում ՀՔԾ–ի դիմաց՝ հաջակցություն «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանի, որի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել:

Նշենք, որ ավելի վաղ 539 բժիշկներ բաց նամակ էին հղել իշխանություններին ու հանրությանը, որպեսզի վերացվի Արմեն Չարչյանի կալանքը:

Ակցիային մասնակցող բժիշկներից Սամվել Սահակյանը նշեց, որ այսօր եւս բաց նամակով են հանդես գալու եւ այս դեպքում հասցեատերչը միայն ՀՔԾ պետն է՝ Սասուն Խաչատրյանը. «Նույն բաց նամակը չէ, բայց իմաստը նույնն է, չի լինելու որեւէ քաղաքական գնահատական, չենք բորձելու քրեաիրավական որեւէ քննարկում իրականացնել: Այստեղ հավաքված բժիշկները բոլորը պատերազմի մասնակիցներ են»:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։