Հասկանալի է, որ պատերազմի հետեւանքները վերացնելու համար գնում ենք արտակարգ գործողությունների, բայց ըստ իս, Սահմանադրությամբ ամրագրված սեփականության նորից ելնելով գտնում եմ, որ օրենքը կիսատ-պռատություն ունի: այս մասին այսօր՝ հունիսի 29-ին Արցախի ԱԺ նիստի ժամանակ իր խոսում նշեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ոով առաջարկվում է, որ ռազմական դրության ժամանակ մարդկանց սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել եւ նրանց գույքն օգտագործվել ռազմական դրությունից բխող նպատակներով:
«Ունքը սարքելու փոխարեն կարող է աչքն էլ հետը հանենք: Հիմա գյուղական բնակավայրերում ասենք, մարդը գնացել է այլ երկիր ապրչում է, ունի սեփականություն, որը կիսախարխուլ վիճակում է: Այս օրենքի կիրառմամբ այդ պետությունը սեփականությունը վերցնում է, ինքն է վերանորոգում: Հետո սեփականատերը պետք է պետությանը վարձահատույց լինի, պետությունը պետք է միանձնյա տնօրինի, այդ դետալները ո՞նց եք նախատեսել»,-ասաց նա:
Հարցը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն արձաքանքեց՝ նշելով. «Գյուղական բնակավայրերում այդ գործընթացը գնացել է նյեմբերից, երբ համայնքները ներկայացրել են ազատ բնակֆոնդի ցուցակ, որը նորոգվել է եւ, ենթադրում է, որ վարձից այդ վերանորոգման չափով դուրս գալ: Այդտեղ մարդ ապրի, մինչեւ այդ գումարը լրանա: Դրա շնորհիվ, օրինակ գյուղերից մեկի դպրոցը, որ ուներ 8 աշակերտ, հիմա ունի 26 աշակերտ: Այս օրենքը գալիս է դրա իրավական հիմքերը ստեղծելու համար: մենք հանդիպում ենք բազմաթիվ դեպքերի, որ ենթադրենք որեւէ մեկի տատիկը տուն ունի որեւէ գյուղում: Ունի 7 ժառանգ, 7-ն էլ Ռուսաստանում են, մինչեւ էդքանի փաստաթղթերն իրար անենք, որ հարաբերությունները պարզենք, գյուղապետն ուղղակի վերցրել է, նորոգել, տվել մի ընտանիքի: Հիմա մենք այդ գյուղապետին պե՞տք է պաշտպանենք որեւէ իրավական նորմով, թե ոչ»:
Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե ինքը դեմ է տեղահանվածներին ծածկով ապահովելուն. «Բայց օրենքը, որը Սահմանադրության հիմքերին է խփում, եկեք մի քիչ լուրջ մոտենանք, ավելի խորքային մշակենք, հասկանանք»:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին նշեց, որ այս օրենքը չի զրկելու բնակարանի սեփականատիրոջը սեփականության իրավունքից, բնակաանը վերադարձվելու է իրեն: Գյուղական բնակավայրերից այս օրենքի հետ կապված բողոքներ չկան: Ընդամենը մի քանի տասնյակ բողոքներ ունենք քաղաքային բնակավայրերից: Դրա դիմաց ունենք 25 հազար բռնի տեղահանվածներ: Այսօր 10 հազար անտուն հայրենակիցներ ունենք, որից 8 հազարը բռնի տեղահանվածներ են, 2 հազարը զինծառայողներ են»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում











