«Հայաստան» դաշինքը մանդատների հարցը կպարզի ՍԴ որոշումից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ դաշինքը հայտ է ներկայացրել ՍԴ՝ կապված ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումների հետ: Այդ թվում Վարդեւանյանը նշեց անձնագրերի հետ կապված խնդիրները:

Անդրադառնալով անձեռնմխելիության հարցին՝ փաստաբանը նշեց, որ համաձայն օրենսդրության՝ դատախազությունը չի կարող դիմել խորհրդարանին անձեռնմխելիության չեղարկման համար: Տվյալ դեպքում խոսքը կարող է լինել քրեական հետապնդման դադարեցման եւ վերսկսման մասին, երբ պատգամավորական անձեռնմխելիության տեսքով խոչընդոտը անհետանա: Օրինակա՝ 5 տարի անց: