Բլոգերը համեմատել է iPhone-ի բնօրինակն ու վերջին Apple սմարթֆոնը:

Էնտուզիաստը որոշել է համեմատել երկու սմարթֆոնների արտադրողականությունը, որոնց միջեւ 13 տարվա տարբերություն կա: Բլոգերը նշել է, որ առաջին սերնդի հին iPhone-ը տեխնիկական բնութագրերով ահագին զիջում է iPhone 12-ին: Օրինակ, եթե 2007-ի մոդելն ունի միամիջուկ չիպ, 128 մեգաբայթ օպերատիվ հիշողություն եւ չորս գիգաբայթ ներդրված հիշողություն, ապա նոր սարքը հագեցած է վեցամիջուկ պրոցեսորով, չորս գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ եւ 64 գիգաբայթ ներդրված հիշողությամբ:

Ստուգատեսի հեղինակը նախատեսել է միաժամանակ բացել բոլոր հավելվածները երկու հեռախոսներում եւ համեմատել աշխատանքի արագությունը, բայց բախվել է դժվարությունների: Հաշվի առնելով այն փաստը, որ կողմնակի ծրագրերի մեծ մասը չի բացվել բնօրինակ iPhone-ում, նա ստիպված է եղել սահմանափակվել ներդրված ծրագրերով:

Բոլոր ծառայությունների հետ շփվելիս առաջին iPhone-ն ավելի դանդաղ է աշխատել, քան iPhone 12-ը: Սակայն ամենամեծ տարբերությունը նկատվել է App Store-ը եւ Safari-ն բացելիս: PhoneBuff-ը եզրակացրել է, որ Apple-ի բնօրինակ սմարթֆոնով մի շարք ծրագրեր բացելը տեւել է 2 րոպե 29 վայրկյան, մինչդեռ նոր սարքը մեկ րոպեում է հաղթահարել խնդիրը:

Apple-ի առաջին սմարթֆոնը ներկայացվել է 2007 թվականի հունվարի 9-ին: Սարքը ստացել է սենսորային 3,5 դյույմանոց էկրան, Samsung S3C6400 պրոցեսոր, 128 մեգաբայթ օպերատիվ հիշողություն, երկու մեգապիքսել թողունակությամբ մեկ տեսախցիկ, EDGE եւ GPRS տեխնոլոգիաների աջակցություն: Հեռախոսը, որը Time ամսագիրը անվանել է «տարվա գյուտ», առնվազն 499 դոլար է գնահատվել: