Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Հայկաշեն գյուղի 55-ամյա մի բնակիչ թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները հունիսի 25-ին նրա հողամասից հայտնաբերեցին կանեփի 11 բույս և նույն բույսի չորացված ցողուններ ու տերևներ։

Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն էր ցանել, մշակել և իր օգտագործման համար թմրամիջոց պատրաստել։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է։