Աշխատանքն, անշուշտ, կշարունակվի: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին հարցին:
Ըստ նրա՝ այս հարցը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ինչպես ՌԴ ղեկավարության, այնպես էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջնահերթություններից մեկն է: «Դրա օրինակը քայլերն են, որոնք ձեռնարկվում են: Մեր դիրքորոշումը հայտնի է, այն արտահայտվել է ի սկզբանե. պետք է փոխանակում լինի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կլուծենք այն եղանակով, որով դա հնարավոր է: Այս հարցը մնում է հիմնական գերակայությունների շարքում»,- հավելեց նա:











