Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Այս մասին հուլիսի 9-ին ասել է Հայաստանի կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Որպես գլխավոր առաջնահերթություն կարեւոր ենք համարում Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը առանց նախապայմանների, միջազգային հումանիտար իրավունքի ուժով»,- ավելացրել է նա։

Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ այս պահանջը ամրագրված է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։