Իմ նկատմամբ ճնշելու փորձ ծնողներիցս բացի ոչ մեկի մոտ չի եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԲԴԽ նիստից հետո իստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է իշխել ԲԴԽ անդամներին:

«Նման բան չի կարող լինել ԲԴԽ-ում, որովհետեւ բոլոր անդամներն անկախ են, հասուն մարդիկ են, պրոֆեսիոնալներ են: Հավատացեք, որ խորհրդի բոլոր անդամները գիտեն, որ որեւէ մեկն իրենց նկատմամբ չի կարող ոտնձգություն անել եւ կասկածի տակ դնել խորհրդում իրենց լինելու փաստը: Այսինքն ճնշել խորհրդի անդամին բացառվում է, եթե խորհրդի անդամը չունի թաքուն ինչ-որ բաներ, որը կարող են որպես կոմպրոմատ նրա առջեւ դնել եւ ասել՝ դու ժամանակին նման բան ես արել, արի դու գնա, որ դա չբացահայտենք: Քանի որ ես նման բան չգիտեմ ԲԴԽ անդամների մասին, հետեւաբար չեմ պատկերացնում, թե ոնց են նրանց ճնշելու»,-ասաց նա: