Դուբայում կառուցվել է աշխարհում ամենամեծ եւ խոր ջրավազանը, տեղեկացնում է CNN-ը։

Deep Dive Dubai ավազանը լցված է ոչ միայն ջրով։ Yahoo News-ը տեղեկացնում է, որ ջրավազանում կան «լքված» ստորջրյա քաղաք եւ անթիվ քարայրներ, որոնք կարող են ուսումնասիրել ջրասուզակները։

Դուբայի ջրավազանն ունի ավելի քան 59 մետր խորություն եւ լցված է 3,7 միլիոն գալոն քաղցրահամ ջրով, տեղեկացնում է Yahoo News-ը։

Deep Dive Dubai նոր ջրավազանում պահվում է Ֆորենհեյթի 86 աստիճան հարմարավետ ջերմություն, տեղեկացնում է CNN-ը։ Բայց ոչ չափսը, ոչ ջրի հարմար ջերմաստճանը այս նոր ատրակցիոնի ամենագրավիչ մասը չեն։ Deep Dive Dubai-ում կա մի ամբողջ ստորջրյա քաղաք, որը կարող են հետազոտել ջրասուզակները։ Ուղեվարի հետ զբոսանքից հետո ջրասուզակները կարող են թափառել ավազանի բազմաթիվ քարայրներում։

Ջրավազանում կա ստորջրյա բնակարան ննջարանով, լոգարանով եւ ճաշասենյակով։